Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Եգիպտոսի նախագահները

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Եգիպտոսի նախագահները
10.05.2015 | 14:31

Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ: Զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է դարավոր բարեկամության վրա հիմնված հայ - եգիպտական հարաբերությունների հետագա զարգացումն ու այդ հարաբերություններին նոր լիցք հաղորդելը: Երկկողմ կապերի ամրապնդման գործում նախագահները մեծ տեղ են վերապահել փոխայցելությունների ակտիվացմանը: Սարգսյանը հույս է հայտնել, որ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի ձեռնարկած բարեփոխումները, որոնք ուղղված են երկրում կայունության հաստատմանն ու Եգիպտոսի զարգացմանը և արդեն իսկ տալիս են որոշակի արդյունքներ, հիմքեր կստեղծեն նաև հայ - եգիպտական հարաբերությունները զարգացնելու նախկին ակտիվությամբ ու արդյունավետությամբ: Եգիպտոսի նախագահը վստահություն է հայտնել, որ այդ հարաբերությունները և համագործակցությունը շատ ավելի մեծ զարգացում կունենան, քան նախկինում էր: Նա նշել է, որ իր երկիրը բարդ ժամանակաշրջան է անցել, և նախորդ տարում Եգիպտոսում շատ բան է արվել անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ: Նա դրվատանքով է խոսել եգիպտահայ համայնքի մասին՝ նշելով, որ հայերին Եգիպտոսում մշտապես վերաբերվել են որպես եղբայրների: Հայաստանի և Եգիպտոսի նախագահները երկուստեք կարևորել են եգիպտահայ համայնքի դերը երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում: Այս համատեքստում ընդգծվել է Եգիպտոսի պետականաշինության մեջ մեծ դեր ունեցած այնպիսի անհատների դերը, ինչպիսին է եգիպտահայ քաղաքական գործիչ, Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար փաշան: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, Մերձավոր Արևելքում ներկայիս իրավիճակին և տարածաշրջանային այլ խնդիրների:

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ